Մարտի 10-ին Գյումրու ավագանու նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ շուտով Գյումրին կունենա նոր տրանսպորտային միջոցներ։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ դրանք կաշխատեն թե՛ գազով, և թե՛ էլեկտրականությամբ։
Նա նաև ասաց, որ Գյումրու քաղաքապետարանը աշխատեցնելու փորձ չունի, ծանր հարց է՝ ինչպես են շահագործելու։
«Տարբեր մոդելներ կան․ մասնագետներին հրավիրել ենք, կգան, կներկայացնեն, թե քանի մեքենա, ինչ ձևի ․․․ Մոտավորապես 70 կանգառ ենք ունենալու հաջորդ տարի, այս տարի 50-ը կլրացնենք, հաջորդ տարի 70-ը։ Այնպես որ, կունենաք լուրջ ցանց՝ մոտ 60 մեքենա և էլեկրոավոտբուսները նորից կներկրենք։
Մեր ունեցած պարկով կկարողանանք լրիվ կկարողանանք տրանսպորտի հարցը կատաստրոֆիկ վիճակից դուրս հանել, ուղղակի անհրաժեշտ է հետևողական աշխատանք, ճիշտ ծրագրավորում, որը հնարավորություն կտա Գյումրի քաղաքի տրանսպորտային հարցի վերջնական լուծման», -ասաց քաղաքապետը։
Կարդացեք նաև
Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ նշեց, որ նախքան ավտոբուսները պատվիրելը, պիտի մտածել նաև դրանցի պահպանման մեխանիզմի մասին։
Այս հարցին մենք առանձին կանդրադառնանք՝ պարզաբանումներ վերցնելով Գյումրու համայնքապետարանից, թե որտեղից են ներկրելու տրանսպորտային միջոցները։
Սամվել Բալասանյանը նաև ժպիտով նշեց, որ օդային տրանսպորտ պիտի ունենար Գյումրին, սակայն այդ «հեքիաթային» ծրագիրը սառեցվեց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ