«Իմ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին գլխավոր շտաբում, իր ճակատին շատ ուղիղ խոսքեր է ստացել: Ինքը գնացել է ԳՇ ինչի՞ համար՝ ստանալու այն կադրը, տեսարանը, որ իր դեմը զինվորականները ոտքի են կանգնում: Ինքը այդ տեսարանը ստացել է: Իմ տպավորությամբ ԶՈՒ-ն կրկին ասում են եւ վերահաստատել են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Այսինքն, այն տպավորությունը, որ վսյո, Նիկոլը բանակը կոտրեց, անցնում է հաջորդ քայլին, ես այդ տպավորությունը չունեմ»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» երթից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա ասաց, որ այս ճանապարհին լինելու են հանձնվողներ, ճանապարհից շեղվողներ, բայց ինքը ու իր կուսակցությունը դրանց թվին չի պատկանում:
Մարտի 13 ժամը 12-ին նախագահն առաջարկում է, որ հանդիպեն իր եւ վարչապետի հետ: Հարցին՝ համաձա՞յն եք, թե՞ ոչ՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ իր գործընկերների հետ այդ հարցը չի քննարկել, բայց կներկայացնի իր անձնական տեսակետը. «Հա, իրենց սեւ գործն արեցին երկուսով, հիմա ինչ-որ հանդիպումնե՞ր են խնդրում: Իրենց սեւ գործն արել են, հիմա մեզ քննարկումների՞ են տանում»:
Նա ասաց, որ օրակարգը հայտնի չէ, երբ որ պարզվի, որ Արմեն Սարգսյանը Փաշինյանին հրավիրել է, որ քննարկի իր հրաժարականի օրակարգը, միայն այդ դեպքում պատրաստ են քննարկել իր հեռացման օրակարգը: Իսկ եթե «կապիկություն» է, իրենք այդտեղ չկան:
Կարդացեք նաև
Սաղաթելյանը հավելեց, որ իր համար տրամաբանություն չկա այն քայլերի, գործողությունների մեջ, որը ձեռնարկեց ՀՀ նախագահը. «Տուն-տունիկը, մանկապարտեզը…Ինքը, ըստ էության տեղի տվեց Նիկոլի շանտաժներին: Երբ որ ինքը ասեց՝ նախագահը մասնակից է դառնում ռազմական հեղաշրջմանը, շանտաժ արեց եւ նախագահը տեղի տվեց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ