Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կառավա­րու­թյունը քանդելով երկրի կա­ռա­վարման մի շարք համակարգեր, այժմ էլ ձեռնամուխ է եղել տեղական ինքնակա­ռավարման համակարգի կազմաքանդմանը. հայտարարություն

Մարտ 10,2021 23:23

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումը հայտա­րա­րում է՝ Հայաստանի Հանրապետության ինքն իրեն ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ հորջորջող կառավա­րու­թյունն իր վերարտադրությունն ապահովելու նպատակով, քանդելով երկրի կա­ռա­վարման մի շարք համակարգեր, այժմ էլ ձեռնամուխ է եղել տեղական ինքնակա­ռավարման համակարգի կազմաքանդմանը: Այն, որ այս գործընթացն ար­վում է վտանգավոր միտումով, ապացուցվում է նախորդ կառավարության ջանքե­րով սկիզբ առած ու Փաշինյանի կառավարության կողմից շտապողությամբ շարու­նակվող ՀԱ­ՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄ անվան տակ բազմաբնակավայր համայնք­ների ստեղծման հակաիրավական գործընթացը, որը նաև ուղեկցվում է ավագանի­ների 100% համամասնական ընտրա­կարգի ձևավորմամբ։ Իսկ այսօր, երկրում, անիմաստ հայ­տարարված ռազմական դրության պայմաննե­րում, կառավարու­թյունը համայնք­ների ընտրված կառավար­ման մարմինների գոր­ծունեության լրա­ցած ժամ­կետները երկա­րաձգելու փոխարեն, ՀՀ սահ­մանադրության խախտմամբ իրականաց­նում է համայնքների ղեկավարների ՆՇԱՆԱԿ­ՄԱՆ գործըն­թաց: Սա տե­ղական ինքնակառա­վարման մարմինների նկատմամբ կուսակցապետական  բռնա-տիրության դրսևորում է՝ հարված ժողովրդավարությանը։

Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ հռչակվել է իբր ժողովրդավարական պետություն (ՀՀ Սահմանադրություն, 1-ին հոդված)։ Ըստ ՀՀ ՍԱՀ­ՄԱՆԱ­ԴՐՈՒԹՅԱՆ, ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտ­րու­թյունների միջոցով (ՀՀ Սահմանադրություն, 2-րդ հոդված), և պետական կառա­վար­ման ու տեղա­կան ինքնակառավարման մարմինները պետք է լինեն հստակ տա­րանջատ­ված, ինքնուրույն և միմյանցից անկախ։ Ըստ օրենսդրության, տեղա­կան ինքնակառավար­ման մարմին­ները ենթակա չեն ՀՀ նախագահին, ՀՀ վարչապե­տին ու ՀՀ կառավա­րությանը և առավել ևս մարզպետներին․ նրանք պետք է գործեն սեփական պատասխանատվու­թյամբ և ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հա­մապատասխան (ՀՀ Սահմանա­դրություն, 179-րդ հոդված)։ Որևէ օրենքով և, առա­վել ևս օրենսդրությամբ, չի կարող խախտվել տեղական ինքնակառավարման և պե­տական կառավարման մարմիննե­րի տարանջատվածությունը, ընտրովիությունը, ինքնուրույնությունը և սեփա­կան պատասխանատվությամբ գործելու իրավունքը։

Հարկ է նկատել, որ «Իմ քայլը» խմբակցությունը վերջերս հասկացել է, որ գործող «Տե­ղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2․1 մասը հա­կասում է ՀՀ Սահմանադրությանը, և օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է նախագիծ («ՀՀ ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Խ-894), որտեղ արձանա­գրված է (98-րդ  հոդված), որ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ժո­ղովրդի կողմից ընտրված համայնքների ղեկավարների և ավագանու անդամների լիազորությունների ժամկետը պետք է երկարացվի։ Սակայն ՀՀ գործող  կառավա­րությունն այսօր, գիտակցաբար՝ վտանգավոր միտումով, ապօրինի կերպով վարչա­կան նշանա­կումներ է կատարում համայնքներում, որը ժողովրդի իշխա­նու­թյան յուրացում և ծանր հան­ցագործություն է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2-րդ)։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումը, նպա­տակ ունենալով երկրում ստեղծել սահմանադրական կարգ, ամուր ազգային պե­տություն, ՀՀ կառավարության նման գործելակերպը գնահատում է որպես ևս մեկ բռնապե­տական քայլ՝ հնարավոր ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ ինքնավերար­տա­դրման համար նախապատրաստական գործընթաց, և ընտրված համայնքների ղե­կավար­ներին հորդորում է կառավարության ապօրինի որոշումները բողոքարկել ՀՀ օրենս­դրությամբ սահմանված կարգով:

ՀՀ կառավարության կողմից Սահմանադրությամբ նախատեսված լուծումների անտեսումը, անկախ դրա շարժառիթներից, կհանգեցնի լիարժեք բռնապետության և իշխանության այլասերման, ինչն աններելի հանցա­գործություն է:

 

ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ

«ՆԺԴԵՀՅԱՆ ՑԵՂԱԿՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ», նախագահ՝ Գևորգ Հովսեփյան
«ՀԱՅՔ-ՀԱՅԿԱԶՈՒՆԻՆԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ», նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան

«ՔՐԻՍՏՈՆԵԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ», նախագահ՝ Սոս Գիմիշյան

 

ՀԱՀ հասարակական կազմակերպությունների խորհուրդ

ՎԱՀԱԳՆ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ – ՀԿ, համակարգող՝ Տարոն Վասիլյան
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Աղասի Մանուկյան
ԹԵԳՄ – ՀԿ, նախագահ՝ Շմավոն Վեզիրյան

ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Նուրիսա Բեժանյան

ԶԱՐԹՈՆՔ – ՀԿ, նախագահ՝ Լևոն Թումանյան

ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆ – ՀԿ, նախագահ՝ Սարգիս Մելիք-Շահնազարյան

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ – ՀԿ, նախագահ՝

Արամ Գրիգորյան

«ԱՐԳԻՇՏԻ հայրենյաց պաշտպանների միավորում» – ՀԿ, նախագահ՝

Արգիշտի Շամիրյան,

«ՀԱԿԱԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» – ՀԿ, նախագահ՝ Հայկ Արզոյան

 

ՀԱՀ հասարակական նախաձեռնությունների խորհուրդ

ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Կոշկակարյան
ՆԺԴԵՀՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ – նախաձեռնություն, նախագահ՝

Հովիկ Ալեքսանյան

ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ – նախաձեռնություն, նախագահ՝ Դմիտրի Հարությունյան
ԲԱՍԵՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Հակոբյան
ՀԱՅ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ – նախաձեռնություն, համակարգող՝ Պավել Մանուկյան

 

ՀԱՀ մտավորականների խորհուրդ

Արթուր Արմին Բաբայան (մշակութաբան)

Աշոտ Գևորգյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)

Արմեն Դավթյան (մշակութաբան)

Թաթուլ Մանասերյան  (Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)

Հակոբ Հարությունյան (Տեխնիկական գիտությունների դոկտոր)

Արամ Գաբրիելյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու)

Հրաչիկ Հակոբջանյան (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ)

Դավիթ Ստեփանյան (ճարտարապետ)

Հրայր Աղինյան (տնտեսագետ)

Արմեն Արաբյան (երաժշտագետ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031