Մարտի 10-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի մի խումբ դասախոսների և ուսանողների հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ:
Նախագահ Հարությունյանը խոսել է վերջին պատերազմի ընթացքի և հետևանքների մասին, ներկայացրել Արցախի ապագայի վերաբերյալ իշխանությունների ծրագրերը:
Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ այսօր հայկական պետականության առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու համար անհրաժեշտ է միասնական լինել: Նախագահը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, այնուհետև՝ բուհի ղեկավարության հետ քննարկել կրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ
Կարդացեք նաև