Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կբացվի կարագի արտադրամաս․ գործարարը մայրաքաղաքից է

Մարտ 10,2021 20:00

Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Շչեդրինի թիվ 18 հասցեում գտնվող երեք հարկանի հասարակական նշանակության նորակառույցը պատրաստվում են վերածել կարագի արտադրամասի։

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը զեկուցեց, որ տվյալ հասցեում գտնվող հասարակական նշանակության շինության սեփականատերը դիմել է քաղաքապետարան՝ խնդրելով փոխել նպատակային նշանակությունը։

«Նա ցանկություն է հայտնել վերածել արտադրական շինության, կազմակերպելու է կարագի արտադրություն․ խոսքը Իսահակյան և Շչեդրինի փողոցների անկյունում գտնվող նորակառույց շինության մասին է»,- պարզաբանեց Հենրիկ Գասպարյանը։

Նա նշեց, որ փաթեթն ուղարկվել է քաղաքաշինական կոմիտե՝ համաձայնեցման, ստացվել է դրական եզրակացության, կա նաև միջգերատեսչական հանձնաժողովի որոշումը։

Սամվել Բալասանյանն էլ գովաբանեց սեփականատիրոջը՝ նշելով․ «Պարտաճանաչ մարդ է էլի, ուրիշը լիներ, կդներ, ինչ ասես կարտադրեր, շատ էլ պետքն է գործնառական նշանակությունը փոխելը»։

Aravot.am-ը Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է կարագի արտադրություն հիմնողը։

Նա գործարարի անուն-ազգանուն չհրապարակեց, սակայն տեղեկացրեց, որ մայրաքաղաքից է, որը վարձակալելու է Շչեդրինի թիվ 18 հասցեի նորակառույց հասարակական նշանակության շինությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031