«Մի հայտարարություն եմ ուզում անել, ով ոնց ուզում է՝ թող հասկանա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետի աթոռին հայտնվածը շարունակական կերպով տապալում է երկրում սահմանադրական կարգը՝ յուրացնելով իշխանությունը՝ ես գտնում եմ, որ ՀՀ քաղաքացու բնական իրավունքն է նաեւ դիմել ծայրահեղ քայլերի եւ բարձրացնել ապստամբություն»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա ասաց, որ ԱԺ-ի մուտքերը պետք է փակեն, իսկ ԱԺ պատգամավորները խորհրդարանում կարող են հայտնվել միայն «սոխ, սխտորի տնտեսական միջանցքով». «Հարմար առիթի դեպքում այդ ճանապարհը եւս փակելու ենք»:
Հավաքի վերջում շարժման անդամները երթ կազմակերպեցին:
Կարդացեք նաև
Երբ ավելի ուշ Սաղաթելյանին լրագրողները հարցրեցին, թե իրավապահները կարող են իր հայտարարությունից հետո գործ հարուցել, նա արձագանքեց, որ նախ իրավապահները պետք է ձերբակալեն Փաշինյանին. «Եկել եք ինձ քրեական գործերո՞վ եք վախեցնում: Արդեն 4 հատ կա, մի հատ այս կողմ, այն կողմ…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ