Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:
Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության տարբեր ասպեկտներ, Արցախում ռուս խաղաղապահների գործունեության տարածքներում ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ըստ ՀՀ ՊՆ մամլո ծառայության տարածած մամլո հաղորդագրության. «Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների»։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ