Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հավաքի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը ասաց, որ այս 4 ամիսներին Ազատության հրապարակը, հետո Հանրապետության հրապարակը, Բաղրամյան պողոտան, երեկվանից արդեն Պռոշյան փողոցը դարձել է հայրենիքի փրկության խրամատը ու մնալու են այդ խրամատում այնքան ժամանակ, քանի դեռ իրապես չեն փրկել:
Տոնոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետի պաշտոնում առաջարկել է Արտակ Դավթյանի թեկնածությունը, բայց այն սպան, այն զինվորականը, որը կհամաձայնի ընդունել այդ առաջարկը եւ Փաշինյանի կողմից կնշանակվի, նա գետնով կտա սպայի ուսադիրների արժանապատվությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ