Լրահոս
Օրվա լրահոսը

Լուծարում են Գյումրու սոցիալական աջակցության կառույցները․ 28 աշխատակցի կրճատում են

Մարտ 10,2021 18:35

ՀՀ կառավարության 2021 թվականի  փետրվարի 25-ի թիվ N251 որոշմամբ Գյումրու սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեությունը ապրիլի 1-ից դադարեցվելու է։  Այսօրվա  ավագանու նիստից հայտնի դարձավ, որ արդյունքում  28 հաստիք կրճատվելու է, Գյումրին ունի երկու տարածքային բաժիններ։

Թե ո՞վ է այս ծառայությունները մատուցելու,  պետությո՞ւնն է անմիջականորեն մատուցելու՝ առանց քաղաքապետարանին պատվիրակելու,  Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հարցին ի պատասխան՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց․ «Միացնելու են, մեկ պատուհան են դարձնելու, պետությունն ուղիղ է մատուցելու»։

Ավագանու անդամ Հասմիկ Եղիազարյանն էլ հետաքրքրվեց, թե  կա՞ կրճատվողների անվանացանկը։ Նրանք  պատասխանեցին, որ երկու կառույցներում կան 28 աշխատակից, բոլորին էլ կրճատելու են։

«Ինձ թվում է՝ բոլորին էլ կտեղավորեն»,-ասաց քաղաքապետը։

Ավագանու ամբողջական նիստը՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031