Այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հավաքին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ հայտարարելով, որ պատգամավորները չեն կարող մտնել ԱԺ շենք, խոսում էին արժանապատիվ պատգամավորների մասին. «Երեկ այստեղ շարժման ներկայացուցիչները խոսում էին արժանապատվություն ունեցող պատգամավորների մասին, տղամարդ պատգամավորների մասին, թասիբ ունեցողների մասին: Պատգամավոր, որը երկիր է ներկայացնում: Շատերի ավտոները, հպարտանում են, ՀՀ –O1 համարն ունի: Մտածում էին, որ այնքան թասիբ կունենան, որ կփորձեն ԱԺ մտնել պաշտոնական մուտքերով: Բայց մենք գործ ունենք վախկոտների հետ: Տնտեսական մուտքերով, ավտոտնակներով խորհրդարան մտածին ո՞վ կհամարի պատգամավոր: Պատգամավո՞ր են նրանք խորհրդարան, որ գլուխները կախ, գաղտագողի են մտնում խորհրդարան: Լավ է չեն ասել՝ կանայք տղամարդու շորերով ու տղամարդիկ կանանց շորերով են մտել, որ չճանաչեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ