Լրահոս
Օրվա լրահոսը

Նռնակի մարտական վիճակի բերելով՝ տեղադրել էր համագյուղացու ավտոմեքենայի կցորդիչի վրա. Մալիշկա գյուղի բնակիչը ձերբակալվել է

Մարտ 10,2021 17:38

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Մալիշկա գյուղի բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրեն պատկանող «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի կցորդիչը բարձրացնելու ժամանակ, կցորդիչի տակ գտնվող նռնակի պայթելու հետևանքով կրծքավանդակի և վերջույթների բազմաթիվ բեկորային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 61-ամյա բնակիչ:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ՝ շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն գյուղի բնակիչ է՝ ծնված 1959թ.:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. մարտի 7-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, վերջինս, վրեժի շարժառիթով, անձնական հարցերի պատճառով համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահված «ՌԳԴ-5» նռնակի օղը հանելով և այն մարտական վիճակի բերելով, տեղադրել է համագյուղացու ավտոմեքենայի կցորդիչի վրա՝ այն հարմարեցնելով այնպես, որ կցորդիչի աննշան շարժման դեպքում պայթուցիչը գործարկվի, և նռնակը պայթի: Հաջորդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, 61-ամյա տղամարդը կցորդիչը շարժել է՝ ավտոմեքենային միացնելու նպատակով, ինչի հետևանքով նռնակն ընկել ու պայթել է՝ պատճառելով բեկորային բազմաթիվ վնասվածքներ:

Տուժողի համագյուղացին ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով պայթուցիկ սարք ձեռք բերելու, պահելու կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031