Այսօր՝ մարտի 10-ին, ժամը 16-ի սահմաններում, Երևանի Սասունցի Դավիթ և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկին մոտ հատվածում անհայտ անձինք ընթացքի ժամանակ հարվածել և վնասել են Ազգային-ժողովրդավարական բևեռի հավաքի մասին իրազեկող ավտոմեքենայի խցիկի հետևի ապակին՝ վտանգի ենթարկելով վարորդի և ուղևորի առողջությունը։
Սույն հաղորդագրությունը նաև հաղորդում է հանցագործության մասին։
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ