Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Եղիսաբեթը հրապարակել է հայտարարություն արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարցազրույցի մասին

Մարտ 10,2021 17:24

Երեքշաբթի օրը՝ մարտի 9-ին, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին վերջապես խախտեց իր լռությունը այն մեղադրանքների կապակցությամբ, որոնք ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավոր Օփրա Ուինֆրիի հետ կիրակնօրյա հարցազրույցի ընթացքում հնչեցրել են արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը: Թագուհին հայտարարել է՝ «ամբողջ ընտանիքը վշտացած է», և որ «բարձրացվող խնդիրները, մասնավորապես ՝ ռասայական հարցի շուրջ մտահոգիչ են», չնայած «հիշողությունները կարող են տարբեր լինել»:

Թագուհին, վկայակոչելով զույգի սադրիչ հարցազրույցը Օփրա Ուինֆրիի հետ, իր հայտարարության մեջ նշել է. «Ամբողջ ընտանիքը ցավով է տեղեկանում, թե վերջին մի քանի տարիները որքան լի են եղել մարտահրավերներով՝ Հարրիի և Մեգանի համար:

 

«Բարձրացված խնդիրները, մասնավորապես ՝ ռասայական խնդիրները, մտահոգիչ են: Չնայած՝ որոշ հիշողություններ կարող են տարբեր լինել, դրանք շատ լուրջ են ընդունվում, և ընտանիքը առանձին կանդրադառնա դրանց», – հայտարարել է Եղիսաբեթ 2-րդը: «Հարրին, Մեգանն ու Արչին միշտ կլինեն ընտանիքի շատ սիրված անդամները», – հավելել է նա:

Հարրին և Մեգանը խախտեցին արքայական արարողակարգը՝ Օփրա Ուինֆրիի հետ քննարկելով ամեն ինչ՝ սկսած Քեյթ Միդլթոնից՝ արքայազն Ուիլյամի կնոջից, որը մեկ անգամ Մեգան Մարքլին լացացրել է, արքայազն Հարրիի ծայրաստիճան լարված հարաբերությունների մասին հոր՝ արքայազն Չարլզի հետ, և եղբոր ՝ արքայազն Ուիլյամի հետ, մինչև իրենց ամենից շատ անհանգստացնող պնդումը՝ արքայական ընտանիքից մեկը «մտահոգություններ»-ով է կիսվել Հարրիի հետ այն մասին, թե որքան մուգ կլինի իրենց որդու՝ Արչիի մաշկը: Հիշեցնենք, որ Մեգան Մարքլը խառնածին է:

Հարրին հարցազրույցում նշել է, որ ռասիզմը գլխավոր պատճառն է, թե ինչու ինքը և Մեգանը փախան Մեծ Բրիտանիայից:

Բայց ոչ նա, ոչ էլ Մարքլը հրապարակավ չեն տվել ենթադրյալ ռասիստական մտքեր արտահայտող ​​արքայական ընտանիքի անդամի անունը՝ դա թողնելով Ուինֆրիին, որը նշեց, թե Հարրին միայն ասել է, որ դա թագուհին չէ, եւ ոչ էլ նրա ամուսինը ՝ արքայազն Ֆիլիպը՝ Հարրիի պապիկը:

Պալատը, թագուհու հրահանգի համաձայն, ժամանակ է տրամադրել` տարածելու հայտարարություն ի պատասխան այդ քննադատական հարցազրույցի, որովհետեւ սարսափել է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին տալու են այդ անձի անունը՝ ևս մեկ սխալ քայլ անելու դեպքում, ասվել է Evening Standard- ին:

Իր խնամքով շարադրված հայտարարության մեջ թագուհին նրբանկատորեն չի վիճարկել իր թոռան և վերջինիս տիկնոջ մեղադրանքները, միևնույն ժամանակ՝ զգուշորեն ենթադրություն է հայտնել, որ գուցե թյուրիմացություն է տեղի ունեցել։

Հարցազրույցի ժամանակ Հարրին խոսել է նաեւ իր հոր՝ բրիտանական գահի ժառանգ արքայազն Չարլզի մասին: Մարմնի լեզվի մասնագետները ասում են, որ արքայազն Հարրին խոսելու ընթացքում ակնհայտորեն «ճնշված զայրույթ» էր ցուցաբերում իր արքայական հոր հանդեպ:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Չարլզը «հուսահատության մեջ է»՝ կրտսեր որդու մեկնաբանությունների պատճառով: Բրիտանական պալատից աղբյուրը Standard- ին ասել է, որ Չարլզը «ավելի շատ աջակցել է դուքսին և դքսուհուն, քան ինքը կցանկանար ասել»:

«Զգացողությունն այն է, որ ավելի լավ կլինի փորձել կամուրջներ կառուցել զույգի հետ և նրանց աջակցել», – ավելացրել է աղբյուրը՝ թագաժառանգի դիրքորոշման վերաբերյալ: «Այնուամենայնիվ, այս սադրիչ հարցազրույցը ցավ է պատճառել և անդունդ է առաջացրել՝ երիտասարդ զույգի եւ թագավորական ընտանիքի միջեւ», – ասաց աղբյուրը:

 

Պատրաստեց Մարիա ՉԻՉԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031