Հաշվի առնելով փաստը, որ արդեն մեկ ամիս է, ինչ Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ և ծնողներ նախաձեռնել են գործադուլ՝ խաթարելով մի ամբողջ կրթօջախի դասապրոցեսը և անտեսելով աշակերտների ճնշող մեծամասնության՝ կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաև հանգամանքը, որ Աբովյանի թիվ 1 դպրոցը ավագ, այլ ոչ թե միջնակարգ դպրոց է, և դասապրոցեսի խաթարումը կամ երկար ժամանակով ընդհատումը կարող է լրջորեն վնասել, հատկապես, ավարտական դասարանի աշակերտների՝ առաջիկայում ԲՈՒՀ ընդունվելու գործընթացը, ուստի
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝
ա) Գործադուլը կազմակերպած ուսուցիչներին հարգել մեր երեխաների՝ իրենց սաների կրթություն ստանալու իրավունքը, դադարեցնել գործադուլն ու դասադուլը և վերականգնել բնականոն դասապրոցեսը։
բ) ԿԳՄՍ նախարարությանը՝ վճռական քայլեր ձեռնարկել Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի բնականոն գործունեությունը և աշխատանքը վերականգնելու ուղղությամբ՝ ուղղված աշակերտների՝ կրթություն ստանալու իրավունքի իրացմանը։
Կարդացեք նաև
Տեղեկացնում ենք նաև, որ մեր՝ ծնողներիս այս հայտարարությունն ուղղված է բացառապես մեր երեխաների կրթության իրավունքի պաշտպանությանը։
Անթույլատրելի ենք համարում նեղ անձնական, մասնագիտական և գերատեսչական ինչ-ինչ շահերից ելնելով կրթական հաստատությունը և աշակերտներին ներքաշել նման գործընթացներում՝ անտեսելով երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը։
Մեզ համար, մեծ հաշվով, երկրորդական է, թե ով կղեկավարի դպրոցը։
Կրթական հաստատությունում գերագույն իրավունքը և նպատակը աշակերտների կրթության իրավունքն ու դրա իրացումն է, ուստի բոլոր կողմերին ևս մեկ անգամ կոչ ենք անում ու պահանջում հարգել ձեր իսկ սաների իրավունքները, դադարեցնել գործադուլը և վերականգնել դպրոցի բնականոն դասապրոցեսը (կից ներկայացվում է Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների ծնողների ստորագրությունները)։
Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների ծնողներ