Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Օնիկ Գասպարյանի քաղաքացիական պարտքի բարձր գիտակցությամբ տոգորված որոշումը

Մարտ 10,2021 16:56

Նիկոլ Փաշինյանը, ի հակառակ ՀՀ սահմանադրության և իրավական սահմանված  կարգավորումների ընթացակարգի, շտապեց այսօր վերահաստատել ներհայաստանյան գերճգնաժամ հարուցած իր  որոշումը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այնինչ հանրապետության նախագահը երեկ արդեն հայտարարել էր, որ դիմում է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու առաջարկով, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանի ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատելու որոշումը իրավունքի ուժով դեռ հաստատված չէ, այլ վիճարկելի է:

Այս բարդագույն իրավիճակում «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Օնիկ Գասպարյանի քաղաքացիական պարտքի բարձր գիտակցությամբ տոգորված որոշումը՝ առաջնորդվել պետական բարձրագույն արժեքներով, ճգնաժամը հաղթահարել միմիայն սահմանադրական և իրավական ճանապարհով: Օնիկ Գասպարյանն առայժմ հեռանում է՝ չսրելով իրավիճակը, դիմելով վարչական դատարան՝ իբրև օրինահարգ և հայրենանվեր, արժանապատիվ քաղաքացի: Ակներև դարձավ, որ Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամի և անձնիշխանության հաստատման դեմ ամուր կանգնած են մեր Զինված ուժերը՝ հանձին գլխավոր շտաբի և մեր ողջ սպայական կազմի, զինվորականների, որոնք անսակարկելի առաքելություն ունեն ապահովելու հայոց պետականության և քաղաքացիների անվտանգությունը, շարունակելով չենթարկվել հրահրումների, օտար խաղերի՝ անձնուրաց ծառայել Հայաստանին և Արցախին:

«Ժառանգությունը» համոզված է, որ Հայաստանյան գերճգնաժամը հանգուցալուծելու միակ ճանապարհը օրենքի գերակայության ապահովումն է, որն այլևս անհնար է առանց վարչապետի հրաժարականի, արհեստավարժների միջանկյալ կառավարության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031