Խորհրդարանում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանից լրագրողները հետաքրրքվեցին՝ իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ հայաստանյան ներքաղաքական լարումներն ազդում են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի վրա․ մասնավորապես, ինչպե՞ս է տեղի ունենում այդ ազդեցությունը։
Նազելի Բաղդասարյանը պատասխանեց, որ հարցին արդեն իսկ սպառիչ պատասխան է տվել։ «Ներքաղաքական ցանկացած լարում ազդում է գործընթացի վրա։ Մեկնաբանելու այլ առիթ չեմ տեսնում»,-նշեց նա։
Հարցին ի պատասխան, թե ի՞նչ փաստեր կան այդ մասին, նա նշեց․ «Հետպատերազմյան երկրների միջազգային պրակտիկան տեսե՞լ եք։ Ներքաղաքական որեւէ լարում ազդում է այդ երկրի վարկանիշի վրա։ Այս հարցի շուրջ պարզաբանում կարող են տալ գերեվարվածների հարազատները»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ