Մտավորականները հանդես են եկել հայտարարությամբ եւ նրանցից ոմանք պահանջում են միանալ ընդդիմության պահանջին: Մասնավորապես՝ նկարիչ Արմեն Աթայանը կարծում է, որ ներկայումս մեր երկրում ապազգային քաղաքականություն է տարվում: «Եթե այսպես կոչված նախկիններն ինչ-որ բաներ կիսատ-պռատ էին անում, խոսքը վերաբերում է գիտությանը, կրթությանը, մշակույթին, ապա այսօրվա իշխանություններն ուղղակի քոքից կտրել են ամեն ինչ: «Եղբայր հեռացիր, թող գա ժամանակավոր կառավարություն»,-կոչ է անում նա:
Արմինա Դարբինյանն ասաց, որ հավաքվածները տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ են, որոնք մշակույթի, գրականության եւ արվեստի հետ կապ ունեն:
«Պատմությունը մեզ տարբեր օրինակներ է բերում ապիկար իշխանությունների, կարող են լինել, օրինակ, բռնապետեր, հոգեկան հիվանդներ, սադիստներ, անգրագետներ, անփորձներ, անտարբերներ, բայց Հայաստանի պահն այն է, որ մի իշխանության դեմքում մարմնավորված է մարդկային չարիքների ամբողջ ներկապնակը»:
Նա իբրեւ երկրի մոդել օրինակ բերեց ընտանիքը. «Այս մարդիկ պատասխանատվություն են կրում իրենց ընտանիքի անդամների նկատմամբ: Եթե, օրինակ, ծնողը հոգեկան է, թմրամոլ է, հարբեցող է, սադիստ է, ապիկար է, այդ դեպքում նրան զրկում են ծնողական իրավունքներից…Տվյալ դեպքում, մարդիկ, որոնք պատասխանատվություն են կրում ազգի համար, դավաճանեցին մեզ, թողեցին ծանր վիճակում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ