Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ին փաստաթղթային բիզնեսի շրջանակներում

Մարտ 10,2021 16:20

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԱՎՏՈՏԵԽ» ընկերությունը 2019թ․-ից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների շրջանակներում: 2020 թ․-ից սկսած՝ Բանկը երկու անգամ ֆինանսավորել է ընկերությանը առևտրային ֆինանսավորման շրջանակներում՝  տրամադրելով բանկային երաշխիքներ՝ որպես գործընկեր կազմակերպությունների նկատմամբ պայմանագրային պարտավորությունների կատարման երաշխիք:

Ավելի քան 9 տարի լինելով առաջատարներից մեկը ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման տեղական շուկայում` «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ն ակտիվ մասնակցում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի տենդերների, որոնց շրջանակներում ընկերությունն իրականացնում է տրանսպորտային միջոցների ամբողջական տեխնիկական սպասարկում և նորոգում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքների միջոցով «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ի ֆինանսավորումը հանդիսանում է ընկերության պայմանագրային պարտավորությունների բարեհաջող կատարման գրավական, ինչն ամրապնդում է գործընկերների հետ հարաբերությունները և հնարավորություն է տալիս արդյունավետ զարգացնել բիզնեսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն, առանձնակի կարևորելով փոքր և միջին բիզնեսի զարգացումը, իրավաբանական անձ հաճախորդների համար կիրառում է ֆինանսավորման անհատական ճկուն մոտեցում՝ հաշվի առնելով վերջիններիս ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկությունները:

Բանկային երաշխիքը պայմանագրային  ապահովման միջոց է, որով Բանկը երաշխավորում է իր հաճախորդի պարտավորությունների կատարումը նրա գործընկերների նկատմամբ: Ֆինանսավորման այս գործիքը հատկապես պահանջված է կապալառու/մատակարար ընկերությունների կողմից, որոնք, ելնելով իրենց բիզնես գործունեությունից, կնքում են խոշոր մատակարարման պայմանագրեր գործընկեր կազմակերպությունների հետ կամ մասնակցում են պետական գնումների և ​​տենդերների: Բանկային երաշխիքը հանդիսանում  է հաճախորդի ընկերության ֆինանսական կայունության և պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական գործիքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝

https://www.vtb.am/am/financial/financial-tools, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031