Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պայմանն ուժի մեջ է․ վարչապետը թող դադարեցնի կռիվը, մենք կստորագրենք հուշագիրը»․ Անի Սամսոնյան

Մարտ 10,2021 16:15

«Մենք պայման էինք դրել՝ կստորագրենք արտահերթ ընտրությունների հուշագիրը, եթե վարչապետը դադարի կռիվ տալ բանակի հետ։ Այսինքն՝ հանգիստ թողնել Oնիկ Գասպարյանին, որը պետք է շարունակի պաշտոնավարումը։ Մնացած հարցերը լուծում կստանային արտահերթ ընտրություններից հետո»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Դեռ ժամանակ կա։ Մեր պայմանն ուժի մեջ է։ Թող դադարեցնի կռիվը, մենք կստորագրենք հուշագիրը։ Վարչապետը կամ խորացնում է ճգնաժամը բանակի հետ կամ հրաժարական է տալիս»,-հավելեց Անի Սամսոնյանը։

Նա հայտնեց, որ խմբակցությունը վարչապետի հետ հանդիպում չի ունեցել։

Ինչ վերաբերում է հուշագրին, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական խմբակցություններին առաջարկել է ստորագրել, որ իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չեն առաջադրի, Անի Սամսոնյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ վտանգ է զգացել, որ խմբակցությունները թեկնածու կառաջադրեն․ «Հուշագիրը հենց դրա մասին էր։ Բայց հարցն այլ կողմ ունի։ Խմբակցությունները կարող են առաջադրել։ Բայց արդյոք մեծամասնական խմբակցությունը կընտրի՞ նրանց։ Մտավախությունը նաեւ այդ դաշտում է՝ սեփական դաշտում, որ իր խմբակցությունից էլ կլինեն ընտրողներ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031