Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. «Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանը հայրենիքի, պետականության հարցում ավելի զուսպ է»

Մարտ 10,2021 16:03

Գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանի այսօր արած հայտարարությունը անակնկալի է բերել Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին։ Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ «Օնիկ Գասպարյանը չպետք է տեղիք տար վարչապետի հակաօրինական որոշումներին, քանի որ դա իր պաշտոնի հարցը չի, դա հայկական բանակի, մեր պետականության խնդիրն է։ Նա, իհարկե, պնդել է իր պահանջները, որ ժամանակին արել է՝ վարչապետի հրաժարական։ Շատ կարեւոր է, որ այս պահին այդ պահանջի հետ է ոչ միայն գլխավոր շտաբը, այլ զինված ուժերը։ Քիչ առաջ կորպուսներից մեկի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը հանդես եկավ հայտարարությամբ, ինչից ակնհայտ է, որ Նիկոլին չի հաջողվում բանակի վրա վերահսկողություն սահմանել, իսկ այս իրավիճակում դա շատ կարեւոր է, որ ազգը եւ բանակը մեկ մարդու դիկտատուրայի ներքո չեն»։

Դիտարկմանը, թե գլխավոր շտաբի հայտնի առաջին հայտարարությունից հետո եթե կարգավիճակ փոխելու մտադրություն կար, ավելի ճիշտ չէ՞ր այն ժամանակ նա այդպես վարվեր, որպեսզի Հայրենիքի փրկության շարժումը եւ ժողովուրդը ավելի հստակ իմանար իր անելիքը, ծրագրեր իր քայլերը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Օնիկ Գասպարյանը հայրենիքի, պետականության հարցում ավելի զուսպ է։ Չեմ կարծում, որ այս հայտարարությունը վերջն է, գործը գտնվում է դատարանում։ Մեր պահանջը իրենից այն է, որ նա պետք է սկզբից հայտարարեր, թե սա անօրինական է եւ որեւէ զիջման չգնար։ Ամեն դեպքում, մեր շարժման գործերն ու քայլերը պայմանավորված չեն այդ հայտարարությունով։ Հիմա մենք մեր առջեւ ունենք դրված նաեւ այլ խնդիր՝ վերականգնել սահմանադրական կարգը եւ գործառույթները, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ հերթական անգամ շարունակում է տապալել սահմանադրական կարգը»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031