«Վառվող ծառը» ֆիլմն արտացոլում է աշխարհում կործանարար ազդեցություն ունեցող անտառային հրդեհների խնդիրը։ Հայաստանում անտառային հրդեհները մեծամասամբ մարդածին են, որոնք տեղային խնդրից վերածվել են գլոբալ աղետի, ինչն ազդում է էկոհամակարգերի, տնտեսությունների և մարդկանց կյանքի վրա։
Փորձելով հակազդել բնության վրա մարդկային գործունեության բացասական հետևանքներին՝ տեղի ստեղծագործողները միավորվել են բարձրաձայնելու համար Հայաստանի և Արցախի անտառների վերականգնման անհրաժեշտության մասին, ինչն էլ ավելի հրատապ է դարձել տարածաշրջանում վերջին ռազմական գործողություններից հետո:
Վերջին 5 տարիների ընթացքում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում, իսկ այժմ հնարավոր է նպաստել այս թվի աճին և տնկվող տարածքների ընդլայնմանը՝ միանալով «Մենք ենք մեր ծառերը» արշավին։
«Վառվող ծառը» ֆիլմում օգտագործվել են «Jhangirian», «NL Fashion House» և «Soors Jewelry» հայտնի հայկական բրենդների արտադրանքը։
Կարդացեք նաև
FPWC նպատակն է վերականգնել Հայաստանում և Արցախում մարդկային գործոնի ազդեցությամբ վնասված տարածքները։
Նվիրաբերված յուրաքանչյուր դոլարի միջոցով Հիմնադրամը հնարավորություն կունենա տնկելու մեկ ծառ պահպանությանն ուղղված նախագծի շրջանակներում։ Հայ դիզայներները միավորվել են արվեստի տարբեր հորիզոններից տեղի ստեղծագործող անձանց հետ՝ ձգտելով հակազդել բնության կրած վնասներին։ Նկարահանումները տեղի են ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որտեղ գտնվում է հատուկ ջերմոցը։ Այստեղ խնամքով և հոգատարությամբ աճեցվում են այն բույսերը, որոնք հետագայում արմատներ են ձգելու վայրի բնության մեջ։
Նշված բրենդների արտադրանքի միջոցով ուշադրություն է հրավիրվել ծրագրի կարևորության վրա։ Հայկական նորաձևության ներկայացուցիչները միավորվել են հանուն բնության պահպանության։
Հիմնադրամի անտառվերականգնման ծրագրերի յուրահատկությունը կայանում է նրանում, որ Հիմնադրամի մասնագետները խնամում են տնկված բույսն այնքան ժամանակ, մինչև այն դառնա կայուն զարգացող օրգանիզմ։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ