«Այդ երեք օրերին տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է, թե ինչն է իր համար անընդունելի։ Ըստ այդմ` մենք հնչեցրել ենք քաղաքական գնահատական եւ արձագանք։ Մնացածը թույլ տվեք չմեկնաբանել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է ԱԺ նախագահին՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրեն ուղղված խոսքերի փաստով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու խնդրանքով՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ խմբակցությունն ԱԺ վերջին լիագումար նիստում երեք օր քննադատում էր Վարդազարյանին քաղաքական հայտարարություն հնչեցնելու համար, եւ քննարկումներից մեկի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նրան «վնգստացող դատավոր» անվանեց։
Լիլիթ Մակունցը նաեւ չմեկնաբանեց Արման Բաբաջանյանի այն դիտարկումը, որ Վարդազարյանին «Իմ քայլն» է բերել դատական համակարգի գլուխ եւ այդ կերպ արհավիրք ստեղծել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ