Հայաստանում տիրող իրավիճակն այդ երկրի ներքին գործն է, և Ռուսաստանը շահագրգռված է, որ իրավիճակն այդ երկրում հնարավորինս շուտ կայունանա: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն լրագրողների հետ զրույցում:
«Դա դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործը: Մենք չենք միջամտում այն գործընթացներին, որոնք այնտեղ տեղի են ունենում և ոչ մեկի կողմը չենք զբաղեցնում,- ասել է նա:- Ցանկանում ենք, որպեսզի իրավիճակն արագ կարգավորվի, քանի որ դա կլինի բոլորի օգտին»:
Ռուդենկոյի խոսքով՝ Ռուսաստանը նաև հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի հասնի լարվածության:
«Հույս ունենք, որ դրան չի հասնի»,- ասել է Ռուդենկոն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ