«Այս օրերին խմբակցությունների հետ տեղի են ունենում քննարկումներ եւ խորհրդակցություններ՝ հնարավոր արտահերթ ընտրությունների հետ կապված։ Չունեմ տեղեկություն՝ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի հետ եղե՞լ է, թե ոչ։ Իմ տեղեկություններով՝ չի եղել նման հանդիպում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումները՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Որքան ես գիտեմ՝ հրավեր եղել է։ Իսկ թե հանդիպումները եւ բանակցություններն ինչ արդյունք կտան, կտեղեկացնենք»,-հավելեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ