«Ընդդիմություն կոչվածի ողջ նպատակն այն է, որ դրդեն, սադրեն ոստիկանությանը դիմել կոշտ միջոցների։ Հասկանում եմ դա»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» ցուցարարները փակել են նաեւ Դեմիրճյան փողոցը։
Արմեն Խաչատրյանը նշեց․ «Խորհուրդ կտամ օրենքի սահմանները եւ իրավունքների սահմանները չանցնել, այլ անձանց իրավունքները չոտնահարել եւ մնալ քաղաքական պայքարի նորմերի դաշտում։ Ամեն դեպքում, պետությունը թույլ չի տալու, որ իր կարեւոր օբյեկտները, այդ թվում՝ ԱԺ-ն, չաշխատի մի խումբ անձանց որոշման պատճառով։ Մի քանի տասնյակ հազար մարդիկ էլ ուզում են, որ ԱԺ-ն աշխատի, հիմա ի՞նչ՝ նրանք էլ գան հասնեն այստե՞ղ։ Հիմա ես որ կոչ անեմ՝ կարող է ավելի շատ մարդ այստեղ հավաքվի, դա հարցի լուծո՞ւմ է։ Չի կարելի։ Բոլորը պետք է մնան իրավունքի դաշտում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ