Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս եք պատկերացնում, որ վարչապետը չկարողանա ԳՇ պետ ազատել»․ «Իմ քայլի» պատգամավոր

Մարտ 10,2021 14:17

«Սահմանադրական ճգնաժամ չկա։ Մեկը մյուսի հետ պետք չէ կապել։ Նախագահի կողմից ՍԴ դիմելն առանձին գործընթաց է, Օնիկ Գասպարյանի լիազորությունների դադարումը՝ այլ։ Գասպարյանի լիազորությունները դադարեցվել են օրենքի ուժով։ Նախագահը դիմել է ՍԴ՝ օրենքի համապատասխանություն ստուգելու ընդհանուր նորմերով։ Այսինքն, ստուգելու ոչ թե վարչապետի՝ ԳՇ պետին ազատելու միջնորդության իրավաչափությունը, այլ առհասարակ՝ օրենքի սահմանադրականությունը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով ՍԴ դիմելու որոշմանը՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով․ «Այդ փաստը չի կասեցնում գործընթացները։ Այդ օրենքը մի շարք խնդիրներ է կարգավորում եւ դրա սահմանադրականությունը ստուգելու հարցը կապ չունի ԳՇ պետի ազատման խնդրի հետ։ Բայց վարչապետի միջնորդությունն իրավական նորմ չէ։ Դրա սահմանադրականությունը չի կարող ստուգվել կամ չստուգվել։ Դա միջնորդություն է»։

Ինչ վերաբերում է իրավաբանների դիտարկմանը, թե օրենքով ԳՇ պետը չի կարող ազատվել մինչեւ պաշտոնավարման ավարտը, Արմեն Խաչատրյանը շեշտեց․ «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ վարչապետը չկարողանա ԳՇ պետ ազատել․․․նման կերպ իրավաբանները չեն ասում, այլ իրավաբանների մի խումբ է ասում, որի կարծիքը չի նշանակում, թե ճիշտ է։ Դա ուղղակի կարծիք է, որը որեւէ հիմնավորում չունի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031