Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մինչև Երևանը վերցնելը՝ Ադրբեջանը գերիների հարցը տանելու-բերելու է». Թևան Պողոսյան

Մարտ 10,2021 14:08

«Արդեն շատ հետաքրքիր ձևով սկսել են մանիպուլացնել գերիների հարցը՝ ամեն անգամ ասելով՝ ա՛յ, որ մի բան խոսեք, գերիների հարցին կխոչընդոտեք»,-«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

Նա վստահեցրեց՝ գերիների հարցը պարզապես ինքն իրեն չի լուծվելու ու պարզաբանեց. «Կամ պիտի կարողանանք ձևավորել այնպիսի մի պաշար, որոնցով Ադրբեջանը ստիպված է լինելու «բոլորը՝ բոլորի դեմ» փոխանակել գերիներին, կամ պետք է ձևավորել համաշխարհային այնպիսի մի սանկցիոն դաշտ Ադրբեջանի դեմ, որ այդ կորուստների համար ինքը փորձի այս մարդկանց վերադարձնել»:

Թևան Պողոսյանը հիշեցրեց՝ Ալիևը խոսում է Զանգեզուրը, Երևանը վերցնելու մասին ու շարունակեց. «Երևանն էլ է ուզում վերցնել: Մինչև Երևանը վերցնելը՝ ինքն այդ հարցը տանելու-բերելու է: Իսկ մենք օր առաջ պիտի մեր ճանապարհներն այնպես կարգավորեինք, որ հնարավորություն չունենային ադրբեջանցիները նոր գերիների պաշար ձևավորել, հակառակը, մենք պիտի իրենցից կարողանանք շատ գերի վերցնել: Հենց խոսում ենք, ասում են՝ պատերազմ է լինելու: Կներեք, իսկ մեր պատերազմը վերջացե՞լ է: Արդյոք այսօրվա կառավարությունը համարում է, որ նոյեմբերի 9-ին խաղաղության պայմանագի՞ր է կնքել: Իրենք են, չէ՞ ասում, որ դա հրադադարի, զինադադարի մասին է: Եթե հրադադար, զինադադար է, նշանակում է՝ պատերազմը չի ավարտվել»:

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ Թևան Պողոսյանն ասաց. «Իշխող ուժը, եթե մի փոքր նշույլ ունի գիտակցության և հայրենասիրության, իր հրաժարականը կներկայացնի կառավարությանը: Հետո կկարողանանք ձևավորել հակաճգնաժամային կառավարման թիմը և փորձենք ճգնաժամը հաղթահարել, դրանից հետո գնանք ընտրությունների»:

Թևան Պողոսյանի կարծիքով՝ ապագային հայացք նետել հնարավոր կլինի միայն այն օրը, երբ գործող իշխանությունները հրաժարական տան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Լրատվական ռադիոյի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031