«Կարծում եմ՝ քաղաքական մեծամասնությունը ԳՇ պետի նոր թեկնածու ունի։ Իհարկե, նոր թեկնածու կա, բայց այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե ով է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե իշխանությունն ում է դիտարկում գլխավոր շտաբի պետի պաշտոնում՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ հնարավորինս սեղմ ժամկետում պետք է ԳՇ նոր պետ նշանակվի՝ կայունություն ապահովելու եւ լարվածությունը թուլացնելու համար․ «Այսօր գուցե այդ հարցը լուծվի»։
Ինչ վերաբերում է ԳՇ-ի՝ կառավարության հրաժարականը պահանջող հայտարարության տակ ստորագրած ավելի քան 40 բարձրաստիճան զինվորականների պաշտոնավարման շարունակականությանը, Արմեն Խաչատրյանը շեշտեց․ «Չեմ կարծում, որ բոլորը պետք է հեռանան շտաբից։ Պետք է պարզաբանվի, թե ինչ հիմքերով են ստորագրել եւ սահմանադրության հոդված խախտել։ Իմ կարծիքով՝ մեծ մասը պետք է շարունակի ծառայությունը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ