Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայի դատարանը 5 հոգու ցմահ ազատազրկել է Ռուսաստանի դեսպանի սպանության գործով

Մարտ 10,2021 13:17

Ermenihaber. Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման:

Դեսպան Կարլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայի Արդիական արվեստի թանգարանում ելույթ ունենալու պահին: Թուրք ոստիկանները տեղում սպանել են դեսպանի վրա կրակ արձակած նախկին ոստիկան Մևլութ Ալթինթաշին:

Դատարանը Սալիհ Յըլմազին մեղավոր է ճանաչել դեսպանին սպանելու հրահանգ արձակելու, իսկ Շահին Սեհութին՝ մարդասպանի գործողությունները ղեկավարելու համար: Երկու ամբաստանյալները դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Վեց ամբաստանյալ անմեղ է ճանաչվել, իսկ ութ հոգի էլ  դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031