Վերսկսվել են որոնողական աշխատանքները:
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան սահմանային գոտի) և Վարանդայի շրջաններում:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1490 է, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ:
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Կարդացեք նաև