Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղևորները պետք է կրեն դիմակ, ուղեսրահում լինի ախտահանիչ հեղուկ. տեսչական մարմինները վերահսկողություն են իրականացնում հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ

Մարտ 10,2021 12:34

Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ վերսկսել են համատեղ վերահսկողություն իրականացնել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ:

Վերահսկողական աշխատանքներն իրականացվելու են մայրաքաղաք Երևանի տարբեր վարչական շրջաններում։

Հիշեցնում ենք, որ հասարակական տրանսպորտից օգտվող ուղևորները պարտադիր պետք է կրեն դիմակ, իսկ ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողներն ու ֆիզիկական անձինք  տրանսպորտային միջոցի ուղեսրահում պետք է ունենան ախտահանիչ հեղուկ, ինչպես նաև սպասարկումն իրականացնեն միայն տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով գերբեռնված երթևեկությունը։

Այն ուղևորներն ու տնտեսավարողները, ովքեր չեն պահպանի վերը նշված անվտանգության կանոնները, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն  վարչական պատասխանատվության։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031