Ազգային ժողովում իմքայլականները տապալեցին վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ կազմակերպված հարձակում նախաձեռնելով ու վիրավորանքներ հասցնելով։ Հաջորդ քառօրյային տեղի է ունենալու թեկնածուների ընտրության երկրորդ փուլը։ Մասնակցելո՞ւ է նորից այդ քննարկմանը՝ հարցրինք ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։
– Այդ երկու օրվա հարցուպատասխանն ի՞նչ արձագանք են առաջացրել դատական համակարգում։
– Դատական համակարգն էլ ավելի համախմբված է դարձել, նույնիսկ եթե որոշ դատավորների հետ ունեի սկզբունքային անհամաձայնության հարցեր, նույնիսկ այդ դատավորներն են այս պահին հայտնել իրենց պատրաստակամությունը՝ կանգնել իմ կողքին եւ դատական իշխանության կողքին՝ պայքարելու էդ ցինիզմի դեմ, որ թույլ են տալիս որոշ պատգամավորներ։
– Դուք նկատեցի՞ք «Իմ քայլի» կողմից միտում, որ չեն ցանկանում Ձեզ տեսնել ԲԴԽ նախագահի պաշտոնում եւ փափագում են Ձեզ փոխարինել այլ անձով։
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ միտում, պարզ տեքստով ասվեց, պարզ տեքստով հարց հնչեցվեց, ես էլ պարզ տեքստով պատասխանեցի՝ ոչ, հրաժարական չեմ տալու։
– Եթե երկրորդ անգամ էլ չընտրեն առաջադրված թեկնածուներին, նորից նույն ցիկլը կրկնվելու է, ճի՞շտ է։
– Այո, նորից Բարձրագույն դատական խորհուրդն ընտրելու է դատավորի երեք թեկնածուների, եւ նորից անձամբ ես գնալու եմ Ազգային ժողով եւ ներկայացնելու եմ այդ երեք նոր թեկնածուներին։
– Եվ նորից անցնելու եք այդ «հաճելի» «Գողգոթայի» միջով։
– Ես Ձեր ասածի մեջ սարկազմ եմ տեսնում, այո, դա ինձ տհաճ էր, այո, ես տհաճություն եմ ապրել էդ երկու օրը։ Բայց, նորից եմ ասում, երբ որ ես հիմա քայլում եմ փողոցում, ինձ անծանոթ մարդիկ բարեւում են, ձեռքս սեղմում են եւ զորակցություն ու աջակցություն են հայտնում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: