Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունեին ռուս խաղաղապահները Տավուշում՝ Արցախի սահմաններից դուրս». «Հրապարակ»

Մարտ 10,2021 10:48

Հարց է ծագում՝ ի՞նչ գործ ունեին ռուս խաղաղապահները Տավուշում՝ Արցախի սահմաններից դուրս։

Հրանտ Բագրատյանը նախ ասաց․ ի՞նչ կապ ունի՝ դրանք խաղաղապա՞հ են եղել, թե՞ սահմանապահ՝ Տավուշի մարզը Հայաստանի տարածք է, եւ այնտեղ մեր սահմանը պահում է հայկական բանակը, ի՞նչ գործ ունեն այնտեղ ռուսները։ «Ո՞ր օրենքով է ռուսն էնտեղ, ռուսն էնտեղ ի՞նչ գործ ունի, ուրեմն պրոբլեմ կա ադրբեջանցիների հետ, որ գնացել են, չէ՞։ Կամ՝ էդ ի՞նչ հարց է՝ ռուսը սահմանապա՞հ է, թե՞ խաղաղապահ, դա ի՞նչ է փոխում»,- ասաց պարոն Բագրատյանը։ «Էնտեղ հո պատերազմ չի՞ եղել մեր ու ադրբեջանցիների միջեւ, մեր սահմանը կար, մենք մի քանի գյուղ վերցրել էինք ժամանակին, իրենք էլ մեզնից վերցրել էին մի մեծ գյուղ՝ Արծվաշենը։ Այսինքն՝ էդտեղ նորից Ադրբեջանը, մեր ունեցած տեղեկությամբ, պահանջում է սահմանների փոփոխություն, այսինքն՝ վերադառնալ հին, սովետական սահմաններին։ Մերոնք էլ չեն ասում, որ հին, սովետական սահմաններին վերադառնալն անհնարին է, եւ այդ սահմանը սխալ է, ընդամենը գիծ էր, որի մի կողմում Հայաստանն էր, մյուս կողմում՝ Ադրբեջանը, հիմա այդ գիծը չկա»,- ասաց Բագրատյանը։

Նա ասաց, որ իր բարձրացրած աղմուկից հետո, ինչը ճիշտ էր, քանզի այդ ինֆորմացիան նրան հենց Ազատամուտի բնակիչներն են հայտնել, Ազատամուտի համայնքապետը մտել է գյուղացիների տներն ու պարտադրել՝ հանկարծ չասեք, թե ինչ եք տեսել։ Ամեն ինչ արել է, որ թեման պարտակեն, գնա։

«Էս աղմուկը, որ բարձրացրել ենք, սրանք ստոպ են տվել գործարքը։ Ի դեպ, երբ Կապանում էլ աղմուկ բարձրացրին, դարձյալ ստոպ տվեցին։ Ես հիմա համոզված եմ, որ մի երրորդ թուղթ էլ կա ստորագրված՝ Տավուշի մասով, ու կասկածում եմ, որ չորրորդն էլ կա, որը վերաբերելու է Արարատի մարզին»,-հայտարարեց Բագրատյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031