ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, և ինքը վճռականորեն պաշտպանում է նրան:
«Ինչ կարող եմ ձեզ ասել և ինչ են ինձ ասել ՅՈՒՆԻՍԵՖ-ի իմ գործընկերները, այն է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Հայաստանի կառավարությունը համաձայնության են եկել, որ Մարիան Քլարկ-Հաթինգը այս ամիս կավարտի իր աշխատանքը որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ և կտեղափոխվի ծառայության այլ վայր»,- ասել է Դյուժարիկը լրագրողների հետ ճեպազրույցում:
Դյուժարիկը նաև բարձր է գնահատել Քլարկ-Հաթինգի փորձառությունը, որակավորումը և նվիրվածությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ