Լրահոս
Օրվա լրահոսը

100 ձեռնարկություն փակվել է, իսկ մի քանի հարյուրը ժամանակավորապես կասեցրել են իրենց գործունեությունը. Վահե Գևորգյան. «Ա1+»

Մարտ 09,2021 23:13

Կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի աճը պետք չէ կապել հանրային սննդի ոլորտի հետ։ Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանը խորհուրդ է տալիս եւ խնդրում Առողջապահության նախարարությանը՝ նոր սահմանափակումներ հայտարարելու պարագայում թիրախները ճիշտ ընտրել։

«Մենք համարում ենք, որ նոր խստացումների հետ կապված որոշակի խոսակցությունները ճիշտ ուղղությամբ չեն, որովհետեւ մեր ոլորտը չի այն աղբյուրը, որից ծագում են թվերը»,- ասում է նա եւ հիմնավորում․ նախորդ ամիսներին թվերը չեն աճել, իսկ այս ոլորտում շարժը մնացել է նույնը, ինչպես չորս ամիս առաջ։ Դեռ ավելին՝ որպես կանոն հունվար-մարտ ամիսներին ամենաքիչ շարժն է արձանագրվում հանրային սննդի ոլորտում։

Վահե Գեւորգյանի բառերով՝ հանրային սննդի ցանկացած նորմալ օբյեկտ պահպանում է հակահամաճարակային կանոնները։ Աղբյուր, ըստ նրա, կարող են լինել բազմահազարանոց հանրային միջոցառումները, որտեղ, ակնհայտ է, հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում։

Հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ցանկացած հայտարարություն հանրային սննդի ոլորտը անհանգստությամբ է ընդունում։ Կորոնավիրուսային սահմանափակումների «զոհերից» մեկն իրենք են՝ խոսուն ցուցանիշներով։

«Մոտավոր տվյալներով՝ հանրային սննդի ոլորտում, որը ներառում է ռեստորանները, սրճարանները, արագ սննդի կետերը, անկումը քառասուն տոկոսի կարգի է՝ 2019թ-ի համեմատ»,- ասում է Ռեստորանների հայկական միության նախագահը։

Ըստ նրա՝ մոտ 100 ձեռնարկություն փակվել է, իսկ մի քանի հարյուրը ժամանակավորապես կասեցրել են իրենց գործունեությունը։ Ընդ որում՝ դրանց մի մասը սահմանափակումների թուլացումից հետո դեռ չի վերաբացվել։

2019թ․-ին ռեստորանային ոլորտի տարեկան շրջանառությունը կազմել էր մոտ 200 միլիարդ դրամ, 2020թ-ին՝ մինչեւ 65 միլիարդ դրամ։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ-ին՝ նախորդ տարվա համեմատ՝ կացության եւ հանրային սննդի կազմակերպման ոլորտում 45 տոկոսի անկում է արձանագրվել․ եթե 2019թ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում ծավալը եղել է 193․917․7 մլն․ դրամ, ապա 2020թ.-ին՝ 108․245․1 մլն. դրամ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031