Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն պատմություն է, և պետք է մտածել ապագայի մասին: Նման հայտարարություն Ալիևն արել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Աքիֆ Չա.աթայ Քըլըչի հետ հանդիպմանը:
«Այսօր մեր տարածաշրջանում ձևավորվել է նոր իրավիճակ, նոր իրողություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է պատմության մեջ, այն լուծվել է, ավարտվել: Այսօր մենք պետք է նայենք ապագային և մտածենք տարածաշրջանում համագործակցության մասին: Մասնավորապես, կարևորագույն հարցերից է տրանսպորտային նախագծերի իրականացումը, Զանգեզուրի միջանցքի բացումը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերով մենք կհասնենք նաև դրան»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ