«Մենք ակնկալիք չունենք, որ բանակը գա միանա մեզ։ Մենք բանակի կողքին ենք, բայց ակնկալիք կամ պահանջ ունենք, որ շտաբը, բանակը, անձամբ Օնիկ Գասպարյանը մնան իր տեղում։ Սա իր պաշտոնի հարցը չի։ Սա բանակի լինել չլինելու հարցն է։ Հանուն Արցախի` նրանք պետք է մնան իրենց տեղում»,-Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի առաջ լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հերթական հանրահավաքի ժամանակ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Մենք շրջափակում ենք ԱԺ-ն, և ԱԺ-ն կաշխատի այն ժամանակ, երբ կգա մեր ժողովրդի համար հարիր որոշում ընդունելու»: ԱԺ երկու մուտքերը փակ են։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ