Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է այսօր՝ ավելի վաղ, Երևան – Նոյեմբերյան ավտոճանապարհը փակած տավուշեցիների հետ։
Մեզ հետ զրույցում մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը նշեց, որ ցուցարար քաղաքացիների հետ զրույցում Տավուշի մարզպետը պատասխանել է Տավուշի սահմանների վերաբերյալ քաղաքացիներին անհանգստացնող բոլոր հարցերին և տվել սպառիչ պատասխաններ.
«Մարզպետը ողջունել է, որ քաղաքացիները ցանկություն են հայտնել իր հետ հանդիպել և նշել, որ դա միակ ճիշտ ճանապարհն է մտահոգությունները փարատելու համար։ Արդյունքում՝ ցուցարարների մտահոգությունները փարատվեցին և վերջիններս հանդիպման ընթացքում համաձայնեցին մարզպետի արտահայտած մտքերի, մոտեցումների և սկզբունքների հետ»։
Նշենք, որ արդեն մի քանի օր է ընդդիմությունը պնդում է, որ Տավուշի սահմանամերձ Ազատամուտ համայնքում կատարվում են չափագրումներ և որոշ հատվածներ հանձնվելու է Ադրբեջանին, ինչին ի պատասխան Տավուշի Մարզպետ Հայկ Չոբանյանը վստահեցրել էր, որ նման տեղեկությունները կեղծ են և միտում ունեն տավուշցիների և հանրության շրջանում անհանգստություն առաջացնել։
Կարդացեք նաև
Սաթենիկ Հովսեփյան