Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ եթե գեներալները կապնվել են պաշտոնաթող նախագահների հետ, նրանք կապնվել են թուրքին ծնկի բերած հերոսների հետ». Շարմազանով

Մարտ 09,2021 20:22

«Մենք բախման չենք տանում։ Բախման տանում էր Նիկոլ Փաշինյանը, երբ նոյեմբերին վրեժի կոչ էր անում։ Մենք բախումների կոչ չենք արել։ Որ բախման գնացող լինեինք, նոյեմբերին կգնայինք»,-լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հարցին, թե արդյոք զինված ուժերը կմիանան իրենց, Շարմազանովը պատասխանեց. «Զինված ուժերը միացել են ժողովրդին եւ հայրենիքին` պահանջելով կապիտուլյանտի հրաժարականը»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե զինված ուժերը Սերժ Սարգսյանի դրդմամբ են պահանջում իր հրաժարականը, Շարմազանովի խոսքով` դա զառանցանք է. «Անգամ եթե գեներալները կապ են հաստատել պաշտոնաթող նախագահների հետ, նրանք կապ են հաստատել թուրքին ծնկի բերած հերոսների հետ, ոչ թե իր պես ուղիղ կապ են հաստատել  Ալիեւի հետ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հերթական հանրահավաքի ժամանակ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Մենք շրջափակում ենք ԱԺ-ն, և ԱԺ-ն կաշխատի այն ժամանակ, երբ կգա մեր ժողովրդի համար հարիր որոշում ընդունելու»։ ԱԺ երկու մուտքերը փակ են։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031