Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամո′թ նախագահին, փաստորեն Արմեն Սարգսյանն իրավիճակը լարեց». Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում գերլարված է (տեսանյութ)

Մարտ 09,2021 19:40

Այս պահին Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում իրավիճակը շարունակում է  լարված մնալ: Բոլոր ցուցարարները գոչում են «Ազգ, բանակ, հաղթանակ», «Առանց Նիկոլ Հայաստան»:

Ցուցարարները շրջափակել են ՀՀ ԱԺ-ի շենքը: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ ՀՀ նախագահն, ունենալով հնարավորություն, չգնաց այդ քայլին և պատասխանատվությունից խուսափեց: Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ ամո′թ, նախագահին: Ցուցարարները նրա հետևից գոչեցին. «Ամո′թ նախագահին»:

Արծվիկ Մինասյանը շարունակեց. «Ժողովուրդն արդեն չորս ամսից ավել է իր վճռական խոսքն է ասում, բայց նախագահը լվաց իր ձեռքերը և փորձում է հեռանալ: Ժողովուրդն ինքն իր ձեռքով կհաստատի իր իշխանությունը: Մենք ԱԺ մուտքի մոտ ենք, որ փոխանցենք ժողովրդի իշխանությունը: Ժողովրդի իշխանությունն անբեկանելի է: Ժողովրդի իշխանությունն իրացնելու համար հաստատելու է ժողովրդի ազգային նոր իշխանություն: Որևէ մեկի մտքով թող չանցնի այս գործողություններն անօրինական համարել, դա Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով սահմանված իրավունք է: Ժողովուրդն իր իշխանությունն է իրացնում, հետևաբար մենք հաստատելու ենք մեր իշխանությունը և ձևավորելու ենք առանց Նիկոլ Հայաստան»:

Լրագրողների դիտարկմանը՝ փաստորեն իրավիճակը լարված է, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Փաստորեն, Արմեն Սարգսյանն իրավիճակը լարեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031