Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը»

Մարտ 09,2021 18:55

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Քիչ առաջ ստացանք նախագահի աշխատակազմի պատասխանը»:

Նախագահի անունից Էմիլ Տարասյանի պատասխանում մասնավորապես ասվում է, որ ԳՇ պետի պաշտոնավարման հարցն այլևս Նիկոլ Փաշինյանի իրավասության շրջանակում է. «Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունելու հիմնավորումները ստանալուց հետո Հանրապետության նախագահը հայտնել է, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության համապատասխանությունը որոշելու խնդրանքով:

Հանրապետության նախագահը հուսով է, որ ՍԴ կողմից համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը:

Ներկայումս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը՝ թե իրավական ընթացակարգերի, թե սահմանադրական պատասխանատվության, և թե քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակում:

Հանրապետության նախագահի համար առաջնահերթ է երկրի անվտանգության և կայունության ապահովումը, բանակի խնդիրների լուծումը: Նախագահը կրկին անգամ կոչ է անում բոլորին՝ միասնաբար ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ստեղծված իրավիճակի արագ հանգուցալուծման հասնելու նպատակով և վերահաստատում է իր պատրաստակամությունը նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես հարթակ՝ բանակցելու և առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով:

Հանրապետության նախագահն իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը երկրի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»:

Ըստ Փաստաբանների պալատի նախագահի գնահատականի՝ «Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը: Որպես քաղաքացի և փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031