Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլուն քննադատել է Էրդողանի արտաքին քաղաքականությունը. Ermenihaber.am

Մարտ 09,2021 18:20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռացնում է երկիրը Եվրոպայից` փոխելով երկրի քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր  «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն՝  հունական «Kathimerini» թերթի հետ զրույցում։

«Ներկայիս դիրքորոշումը Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից», – նշել է Դավութօղլուն:

Վերջինս, քննադատելով Թուրքիայում գործող նախագահական համակարգը, նշել է, որ այն բացասաբար է ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա՝ շեշտելով, որ անձնական շփումները գերադասվել են երկարաժամկետ ռազմավարություններից:

«Եթե Էրդողանի հարաբերությունները Պուտինի հետ լավ են, ապա Ռուսաստանի հետ նույնպես լավ են: Նույն իրավիճակն էր նաև Թրամփի դեպքում»,-նշել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը 2014 թվականից մինչև 2016թ-ը։ 2019 թվականին դուրս է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից և հիմնել ընդդիմադիր «Ապագա» կուսակցությանը։

Աղբյուր`   Ermenihaber.am/Kathimerini

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031