Գերիների վերադարձի հետ կապված մենք ունեինք մեկ գործընթաց, որը սահուն կերպով ընթանում էր, և ինչ-որ փուլում դադար ունեցանք։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե իր հայտարարությունից հետո, թե դեռ նախորդ շաբաթ սպասում էին գերիների վերադարձին, բայց որոշակի ներքաղաքական զարգացումները դրանց խոչընդոտեցին, իրեն մեղադրում են թեման շահարկելու մեջ:
Բաղդասարյանի խոսքով՝ «իքս» փուլից հետո, երբ ներքաղաքական վիճակը շիկացավ, գերիների վերադարձի գործընթացը կասեցվեց․
«Հիմա մենք հույս ենք հայտնում, որ այս շաբաթ որոշակիորեն դրական առաջընթաց կունենանք, և գործընթացները կրկին կվերսկսվեն։ Եղել են գործընթացներ, որոնք միտված են եղել վերադարձի պրոցեսին, եղել են նախանշված որոշակի ժամկետներ, և ցավոք սրտի, այդ ժամկետների առումով մենք չենք ունեցել արդյունք, հիմա ինչի՞ հետ է սա կապված, եթե ոչ ներքաղաքական իրավիճակի, որևէ այլ կոնտեքստում մենք որևէ փոփոխություն չենք ունեցել»։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: