Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Էֆենջյան. Հերոսություն չեմ արել, կատարել եմ իմ պարտականությունները, նշանառել եմ հրանոթը, կրակել եմ, գործ եմ արել

Մարտ 09,2021 17:17

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայրենիքի պաշտպան Պետրոսի գրառումը ներկայացնում եմ առանց որևէ խմբագրման. «Էդ հերոս բառը տեղի անտեղի էդքան մի օգտագործեք, արժեզրկվումա։ Ինձ էլ, կխնդրեմ հերոս չասեք, որովհետև ես հերոսություն չեմ արել, ես ուղղակի արել եմ իմ պարտականությունները, որ պահանջվում էր տվյալ իրավիճակում։ Եթե հերոս չես, չի նշանակում վատն ես, վախկոտ ես, կարաս քաջ լինես, բայց՝ ոչ հերոս։

Ավելի մանրամասն բացատրելու համար իմ օրինակով ասեմ` ես հրանոթի նշանառու եմ եղել, նշանառել եմ հրանոթը, կրակել եմ, գործ եմ արել, փոս եմ փորել, կառաուլ եմ կանգնել, սնարյադ եմ կրել, արել եմ այն, ինչ պիտի անեի ու, որ վիրավորվել եմ ու մի կերպ սաղ եմ մնացել՝ չի նշանակում, որ հերոս եմ։

Իմ ու լիքը մարդկանց համար հերոսն էն մարդնա, որ քո երեխուն կարաս նենց դաստիարակես, որ որպես հերոս ու արժանավոր մարդ մատնանշես, որ նմանվի իրեն։

Եթե դու 20 հատ տանկ ես խոցում, բայց պատերազմից հետո կարաս մի հատ խեղճ մարդու ձեռ առնես, աղբը ավտոյից շպրտես դուրս, քո խոցած 20 տանկը 0 ա։

Նենց որ, էդ բառը մի քիչ քիչ օգտագործեք, որ հետագա սերունդները իմանան հերոսը ով ա»:

Պետրոս ԷՖԵՆՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031