Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան, The Times-ին հայտնի դարձած շշուկների համաձայն, կարող է ղեկավարել Դեբբի Հյուիթը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի թագավորական ավտոակումբի գործադիր տնօրենի պաշտոնը:
Եթե հաջորդ ամիս 57-ամյա Հյուիթի նշանակման մասին լուրը իրականություն դառնա, նա կլինի առաջին կինը, որը 157-ամյա պատմության մեջ կզբաղեցնի Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահի աթոռը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ