Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբիշները մտադիր են ավելացնել նվաճված օլիմպիական ուղեգրերի թիվը

Մարտ 09,2021 15:51

Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականները, որոնք նոր են վերադարձել Կիեւում անցկացված միջազգային ավանդական մրցաշարից, շարունակում են նախապատրաստվել Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այդ իրավունքը ստանալու համար առաջիկայում՝ մարտի 18-ից 21-ը, նրանք պետք է Բուդապեշտում հանդես գան եվրոպական երկրների վարկանիշային մրցաշարում: Վարկանիշ նվաճելու համար հավաքականների յուրաքանչյուր անդամից պահանջվելու է իր քաշային կարգում առնվազն մտնել եզրափակիչ:

Հայաստանն ըմբշամարտից Տոկիոյի օլիմպիական խաղերի երկու մասնակից արդեն իսկ ունի՝ հունահռոմեական ոճի ներկայացուցիչներ,  77 կգ քաշային Կարապետ Չալյանը եւ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031