Մարտի 4-ին «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Շնորհավորում ենք Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, մաղթում ուժ, կորով և արդյունավետ աշխատանքի ի շահ քաղցկեղ ունեցող երեխաների։
«Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» հիմնադրամի առաքելությունն է լինել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվար ճանապարհը։
Ներկա դրությամբ «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն աջակցել է շուրջ 400 շահառուի Հայաստանից, Արցախից՝ 2,5 տարվա ընթացքում տրամադրելով մոտ 700 մլն դրամ նրանց բուժման նպատակների համար։ Հիմնադրամն ամբողջությամբ հոգում է Հայաստանում բուժման ծախսերը՝ ներառյալ լաբորատոր հետազոտությունները, քիմիաթերապևտիկ դեղորայքը, ճառագայթային բուժումները, վիրահատական և այլ միջամտությունները։
Հիմնադրամի գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ https://cityofsmile.org հասցեով։
«ՍԻԹԻ ՕՖ ՍՄԱՅԼ / ԺՊԻՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ