Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ թույլ չեմ տա նույն ոճով արձագանքել»․ Քոչարյանի պաշտպանը՝ Արամ Մանուկյանի հայտարարության մասին

Մարտ 09,2021 14:35

«Նախ, այդ անձը երեւի թե պետք է ծանոթանա, որ այս քրեական գործը որեւէ առնչության չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ կապված․․․մենք լրիվ այլ մեղադրանքի հետ գործ ունենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Արամ Մանուկյանի՝ «Մարտի 1»-ի դատական գործի վերաբերյալ բնորոշումներին՝ ասաց ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանն ասել էր․ «Ունենք թատերական ներկայացում, որը կոչվում է դատական գործընթաց, որը երկու տարի է՝ չի մտել իրական դատական գործընթացի մեջ։ Սա ֆարս է, ներկայացում, անպատասխանատվություն՝ զոհերի, երկրի ապագայի նկատմամբ։ Չի կարելի այսպես վարվել երկրի հետ։ Չի կարելի արդարադատության հետ նման կերպ վարվել եւ ծաղրուծանակի վերածել ամեն ինչ։ Փաստ է, որ անցել է 13 տարի, եւ որեւէ գործ առաջ չի գնում»։

Արամ Վարդեւանյանը նշեց․ «Այն ձեւակերպումները, որոնք նա օգտագործել է, հուսամ՝ բարձրագույն դատական խորհուրդը կարձագանքի դրանց։ Դա առնվազն անհարգալից վերաբերմունք է դատարանի, դատավարության մասնակիցների նկատմամբ, դա անընդունելի է։ Կոռեկտությունից ելնելով՝ ինձ թույլ չեմ տա նույն ձեւակերպումներով եւ նույն ոճով արձագանքել, բայց առնվազն իրավական տիրույթում դրան պետք է գնահատական տրվի»։

Հիշեցնենք նաեւ, այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր  հետաձգվեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031