Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա անմտություն է, հերթական քաղաքական պատվերը»․ պաշտպանը՝ Վազգեն Մանուկյանի մեղադրանքը լրացնելու մասին

Մարտ 09,2021 14:10

«Այդ փաստը Վազգեն Մանուկյանի գործով այնքան ոչ էական հանգամանք է, որ ես դրան անդրադարձ չեմ կատարել։ Խոսքը նրա մասին է, որ պարոն Մանուկյանը հրապարակավ հայտարարել էր՝ զինված ուժերը, գլխավոր շտաբն անօրինական հրաման չպետք է կատարեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ քննչական կոմիտեի այսօրվա հայտարարության համաձայն՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է (2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր)՝ ասաց Վազգեն Մանուկյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը։

«Այսինքն, ըստ քննչական կոմիտեի, անօրինական հրաման չկատարելու կոչը եւս իշխանությունը զավթելուն, բռնությամբ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչ է։ Այլ կերպ ասած՝ սա անմտություն է, հերթական քաղաքական պատվերն են կատարում»,-համոզմունք հայտնեց Արամ Վարդեւանյանը։

Նա զավեշտալի է համարում այն փաստը, որ այս գործով նախաքննությունն ավարտվել է հինգ օրում․ «Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք։ Միջնորդելու եմ անհապաղ կարճել քրեական գործը»։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանն, ըստ մեղադրանքի, իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել, ինչի առիթով քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով․ նա մեղադրվում է փետրվարի 20-ի հանրահավաքում հնչեցրած՝ իշխանություն յուրացնելու կոչերի համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031