Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը հոսպիտալում է․ դատական նիստը հետաձգվեց

Մարտ 09,2021 13:48

2008թ․-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման գործով (մեղադրյալներ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրով, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյան) հերթական դատական նիստում այսօր մեղադրյալներից Սեյրան Օհանյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատթարացել է եւ նա դեռեւս ամսի յոթին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, այդ պատճառով չի ներկայացել դատական նիստին։ Այս պատճառով էլ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց նիստը հետաձգել մեկ շաբաթով։

«Գեներալ-գնդապետ Օհանյանի մոտ որոշակի առողջական խնդիրներ կան։ Որպես դրական երեւույթ արձանագրեմ, որ այս անգամ մեղադրող-դատախազների կողմից որեւէ հայտարարություն չկատարվեց, որովհետեւ նախորդ դատական նիստում, երբ Արմեն Գեւորգյանի մոտ առկա էին առողջական խնդիրներ, նրանք անգամ դրան կարծես թե կասկածով էին վերաբերվում»,-լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրյալների պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։

Հավելենք, որ այսօր Արմեն Գեւորգյանը դատարանին ներկայացնեց նախորդ նիստում իր բացակայության պատճառ դարձած առողջական խնդիրները հաստատող բժշկական փաստաթուղթ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031